Ընդունելության քննությունները` հուլիսի 1-8-ը, մեկ քննությամբ

Ընդունելության քննությունները` հուլիսի 1-8-ը, մեկ քննությամբ

PanARMENIAN.Net - Բուհերում ընդունելության քննություններն անցկացվելու են փոքր խմբերով հուլիսի 1-8-ը: Դիմորդները մեկ քննություն կհանձնեն: Այդ մասին Կառավարության նիստում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Մեկ քննությունը 2-3 պարտադիր առարկաներից մեկը կլինի: Այն քննությունները, որոնք եղել են ընտրական, թույլ է տրվել, որ դիմորդն ընտրի:

Հայտերը կընդունվեն մայիսի 25-ից հունիսի 15-ը: Հայտերի ընդունման գործընթացն ամբողջությամբ թվայնացվել է։

Նախարարը նշել է, որ սերտ գործակցություն կա պաշտպանության նախարարության հետ, որպեսզի զորացրվող ու զորակոչվող զինվորները խնդիրներ չունենան։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ քննական կենտրոնները լինելու են ամբողջ հանրապետությունով մեկ, իրականացվելու են սահմանափակ դիմորդների մասնակոութամբ՝ դիմակներով, ախտահանման միջոցներով և այլն։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---