2․4 մլրդ դրամ. Հայաստանի փաստացի ծախսը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

2․4 մլրդ դրամ. Հայաստանի փաստացի ծախսը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Առ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատուկ բացված հաշվին փոխանցվել է 1․9 մլրդ դրամ գումար, 2․15 մլրդ դրամ առողջապահության նախարարությունը ստացել է պետբյուջեից և ևս 1․4 մլրդ դրամ շուտով կստանա, հայտարարել է նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը նշել է, որ փաստացի ծախսն այդ գումարներից կազմել է 2․4 մլրդ դրամ, ինչը փոքր թիվ է։ Ըստ Թորոսյանի՝ տարբեր հաշվարկներով ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ է լինելու մինչև $300 մլն (մոտ 144.9 մլրդ դրամ)։

«Մոտ 464 մլն դրամ ծախսվել է բժշկական կենտրոնների շինարարության վրա, մինչև օրս կատարված շինաշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 752 մլն դրամ»,- ասել է նա։

Թորոսյանը նշել է, որ բժշկական սաքերի վրա ծախսվելիք գումարը կկազմի 1․6 մլրդ դրամ։

Անդրադառնալով բուժաշխատողների բարձր աշխատավարձերի թեմային, նախարարն հայտնել է, որ վարակակիրների հետ աշխատող բժիշկների հետ կնքվում են պայմանագրեր իրենց աշխատավարձերի մասով, իսկ դրանցից զատ լինում են նաև պարգևավճարներ։

Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5606-ի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 70 է, առողջացել է 2581 պացիենտ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---