Թորոսյան․ Ռեանիմացիոն 203 մահճակալից 131-ը զբաղված է, գուցե գա օր, որ տեղ չլինի21 մայիսի 2020 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Միայն կորոնավիրուսային հիվանդության համար ծավալված մահճակալային ֆոնդում, ընդհանուր առմամբ, այս պահին ռեանիմացիոն 203 մահճակալ կա, դրանցից 131-ը զբաղված են, 72-ն՝ ազատ, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը նշել է, որ դրանցից մի քանիսը շատ սպեցիֆիկ են՝ օրինակ՝ երեխաների, հղիների համար։ Թորոսյանի խոսքով՝ ի տարբերություն սովորական մահճակալների, ռեանիմացիոնները քաղաքացիներն ավելի երկար են զբաղեցնում՝ միջինում 20 օր, այն քաղաքացիների դեպքում, որոնք դրական տեղաշարժով դուրս են գրվում։ «Հնարավոր է` գա մի օր, որ այնտեղ տեղ չլինի և մենք ստիպված լինենք ՀՀ ամբողջ հիվանդանոցային համակարգը դարձնել կորոնավիրուսի դեմ պայքարող համակարգ, ինչը խիստ անցանկալի է»,- ասել է նախարարը: Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5606-ի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 70 է, առողջացել է 2581 պացիենտ։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել Ապրիլի 24–ի կապակցությամբ «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»,–ասել է նա Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի ՀՀ ինքնիշխան որոշումը, բայց այդ դեպքում ուժերի բալանսը Հրվ. Կովկասում կարող է փոխվել Նա նշել է, թե կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ Սերժ Սարգսյան․ Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, միայն իշխանազավթներին հեռացնելը կկանխի պետականության կործանումը Նա նշել է, որ միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը Փաշինյան․ Մեծ եղեռնը դատավճիռ չէ՝ պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք»,–նշել է նա |