Վրաստանում արտակարգ դրությունն ու պարետային ժամը կհանվեն

Վրաստանում արտակարգ դրությունն ու պարետային ժամը կհանվեն

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը և պարետային ժամը մայիսի 22-ին կհանվեն, բայց որոշ սահմանափակումներ կմնան, հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար այդ երկրում արտակարգ դրությունը մի քանի անգամ երկարաձգվել է, այն ուժի մեջ է մինչև մայիսի 22-ը: Պարետային ժամը գործում է 21:00-ից 6:00-ն:

«Արտակարգ դրությունը չի երկարաձգվի, ուստի պարետային ժամը նույնպես չեղյալ կհայտարարվի, ընդ որում՝ վիրուսը ոչ մի տեղ չի գնացել: Արտակարգ դրությունը չեղարկվելուց հետո մեր պատասխանատվությունն ավելի է մեծանում, և Առողջապահության նախարարության մասնագետների պահանջները դառնում են ավելի կարևոր: Առողջապահության նախարարության կողմից մշակված որոշակի սահմանափակումներ կպահպանվեն» - ասել է Գախարիան:

Ըստ նրա՝ արտակարգ դրությունը չեղարկելով՝ օրենսդիր մարմինը նաև պատրաստվում է ընդունել մի շարք սահմանափակումների պահպանման մասին օրենք։

Գախարիան նշել է, որ կառավարության անդամները պատրաստ են ելույթ ունենալ խորհրդարանում և պատասխանել հարցերին, թե ինչպես են կառավարել երկիրն արտակարգ դրության պայմաններում:

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 721 է, երկրում վիրուսից մահացել է 12 մարդ, բուժվել՝ 485։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---