Արթուր Թովմասյանը՝ Արցախի ԱԺ նախագահ

Արթուր Թովմասյանը՝ Արցախի ԱԺ նախագահ

PanARMENIAN.Net - Արցախի նորընտիր 7-րդ գումարման խորհրդարանը Ազգային ժողովի նախագահ է ընտրել «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արթուր Թովմասյանին:

Նա փակ քվեարկության արդյունքում ստացել է 29 կողմ, 4 դեմ ձայներ, գրում է Արցախպրեսը։

Իր խոսքում Թովմասյանը շնորհավորել է նորընտիր խորհրդարան անցած քաղաքական բոլոր ուժերին և մաղթել բեղմնավոր աշխատանք: Նա շնորհակալություն է հայտնել նախորդ երեք գումարումների ԱԺ ղեկավար Աշոտ Ղուլյանին՝ համատեղ երկարատև աշխատանքի համար:

Նա նշել է, որ առաջնահերթ պետք է ՀՀ Ազգային ժողովի հետ ստորագրել նոր Արցախ-Հայաստան միջխորհրդարանական պայմանագիր և տարեկան ունենալ միջխորհրդարանական 4 նիստ՝ ներկայիս 2-ի փոխարեն: Թովմասյանը հայտնել է, որ պետք է խորհրդարանական կապերն ընդլայնել օտարեկրյա խորհրդարանների հետ:

Ազգային ժողովի նորընտիր նախագահը կարևորել է նաև ընդդիմության դերը՝ Արցախի պետականաշինության կայացման գործում և նշել, որ պետք է քննադատել ոչ թե անձերին, այլ նրանց կատարած աշխատանքը:

Արթուր Թովմասյանն իր խորհրդարանական գործունեությունը սկսել է 1995թ., երբ ընտրվել է ԼՂՀ երկրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, եղել է սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ապա՝ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1996-1997թթ. եղել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---