Անտոկոս վարկեր՝ սպանդանոցներին21 մայիսի 2020 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Գյուղացիական տնտեսություններին կառավարության կողմից տրամադրվող անտոկոս վարկերից կկարողանան օգտվել նաև սպանդանոցները, հայտնել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա նշել է, որ աջակցության չափը կապված կլինի սպանդանոցի հզորությունից: «Մենք ունենք մի քանի տիպային կառույցի նախագիծ, որոնց համադրումից պարզ է դառնում, որ մեկ խոշոր եղջրավոր կենդանու սպանդ կազմակերպելու համար անհրաժեշտ և բավարար է մոտ 15 քմ: Մենք առաջարկել ենք վարկային սահմանաչափը կապել այդ մեծության հետ, և յուրաքանչյուր 15 քմ-ի հաշվարկով սահմանել 2 մլն դրամ: Այս գումարը բավարար է 7 oր ամբողջ հզորությամբ աշխատելու համար»,- ասել է նախարարը: Խաչատրյանի խոսքով՝ գումարը նախատեսվում է անասունի գնման պահին գյուղացուն դրա ամբողջ արժեքը տեղում վճարելու համար, որպեսզի գյուղացին ստիպված չլինի սպասել մինչև իր կենդանու միսը կհասնի շուկա, կվաճառվի և միայն դրանից հետո իրեն կվճարեն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ 88 սպանդանոց է կառուցվում, որոնք կբավարարեն ՀՀ-ի պահանջներն ամբողջությամբ։ Ըստ նախարարի՝ սպանդանոցների կառուցման աշխատանքները փոքր-ինչ դանդաղել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Ավելի վաղ որոշվել էր, որ ՀՀ-ում սպանդանոցային մորթը պարտադիր կլինի հուլիսի 1-ից։ Հայաստանում գործում է 44 սպանդանոց, որոնցից գյուղացիական տնտեսություններին ու անհատներին ծառայություններ են մատուցում 19-ը, քանի որ մյուսները խոշոր անասնապահական ֆերմաներին կից սպանդանոցներն են, որոնք աշխատում են միայն իրենց կարիքների համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |