Forbes․ Գալիցկու դուստրը՝ ՌԴ ամենահարուստ ժառանգների թվում

Forbes․ Գալիցկու դուստրը՝ ՌԴ ամենահարուստ ժառանգների թվում

PanARMENIAN.Net - Forbes ամսագիրը կազմել է ռուսաստանաբնակ միլիարդատերերի ամենահարուստ ժառանգների վարկանիշը, որոնց թվում է նաև հայազգի գործարար, հայտնի «Մագնիտ» առևտրի ցանցի հիմնադիր, մինչև 2018 թվականը նաև համահիմնադիր,Սերգեյ Գալիցկու (Հարությունյան) դուստրը։

2019-ի ապրիլի 19-ի դրությամբ ՌԴ-ում 103 միլիարդատեր կա, որոնց համախառն կարողությունը կազմում է $440 մլրդ։

Ընտրված ընտանիքներում յուրաքանչյուր երեխային բաժին է ընկնում առնվազն $2.25 մլրդ։ Ցուցակում 20 ընտանիք կա և նրանց 48 երեխաները։

Գալիցկու դուստրը՝ 25-ամյա Պոլինան, 13-րդն է վարկանիշում։ Նրա ժառանգությունը գնահատվում է $3․5 մլրդ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գալիցկին ՎՏԲ խմբին է վաճառել իր գրեթե ամբողջ բաժնեմասը բիզնեսում, որը ստեղծել էր 24 տարի առաջ: Նա վաճառել է բաժնետոմսերը 138 մլրդ ռուբլով: Գալիցկին ասել էր, որ ապրելու է Կրասնոդարում և զբաղվելու է մանկապատանեկան ֆուտբոլով: Գործարարը նաև «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է: Նա Կրասնոդարում զբոսայգի է կառուցել, որը գտնվում է «Կրասնոդար» մարզադաշտի հարևանությամբ: Այգին բացվել է 2017-ի սեպտեմբերի 28-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---