ԱՄՆ-Ը ՉՊԵՏՔ Է ՏԵՂԻ ՏԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՆ29 հուլիսի 2002 - 19:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը չպետք է տեղի տա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը խախտելու Ադրբեջանի սպառնալիքներին: Ինչպես հաղորդել են Ամերիկայի հայկական համագումարի մամլո ծառայությունից, այդ մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ջո Նոլենբերգը` իր գործընկերների ուշադրությունը հրավիրելով պաշտոնական Բաքվի չդադարող ռազմատենչ կոչերին: Նրա խոսքերով, հակամարտության գոտում առկա դյուրաբեկ հրադադարին սպառնում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ռազմական լուծման վերաբերյալ Ադրբեջանի կոչերը: Որպես օրինակ կոնգրեսականը նշել է Ադրբեջանի նախագահի սույն թվականի հուլիսի 2-ի հայտարարությունը. «Մենք կվերադարձնենք մեր հողերը ցանկացած եղանակով»: Ինչպես նշել է Ջո Նոլենբերգը, նման անպատասխանատու կոչերը բարդացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար գործունեությունը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |