12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները կարող են դադարեցվել22 մայիսի 2020 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի արդեն 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները կարող են դադարեցվել, իսկ մնացածը՝ սահմանափակվել նույն ժամկետով։ Այս և նմանատիպ այլ հարցերով արդարադատության նախարարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողովին, գրում է «Հայկական ժամանակը»՝ արդարադատության նախարարությանը հղումով` նշելով, որ այս ամենի իրագործումից հետո ընտրված դատավորներն իրենց կազմից կընտրեն դատարանի նոր նախագահ՝ 6 տարի ժամկետով։ Արդարադատության նախարարության կողմից Վենետիկի հանձնաժողովին ուղղված հարցերի նպատակն է հստակեցնել ՍԴ ճգնաժամի ամենաարագ իրավական լուծման տարբերակը՝ անդրադառնալով նաև հանրաքվե չանցկացնելու հնարավորությանը: «Հարցեր են ուղղվել նաև ՍԴ կողմից Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ տրվող եզրակացության շրջանակը հստակեցնելու վերաբերյալ, այն է՝ թե արդյո՞ք մեր դեպքում առկա անորոշությունը համապատասխանում է եվրոպական լավագույն ստանդարտին»,- ասվում է ԱՆ պատասխանի մեջ։ Նախարարությունից նշել են, որ Վենետիկի հանձնաժողովին ուղղված հարցերից մեկն էլ վերաբերում է նախապես նշանակված ու համավարակի պատճառով չանցկացված հանրաքվեն անհրաժեշտության դեպքում չեղարկելու՝ Ազգային ժողովի լիազորությանը։ Վենետիկի հանձնաժողովից պատասխանն ակնկալվում է հունիսին նախատեսված հեռավար լիագումարում: 2015-ի Սահմանադրությամբ ընտրված դատավորների ու մինչ այդ նշանակված անդամների պաշտոնավարման ժամկետների միջև էական տարբերություն կա: Նորընտիր դատավորները պաշտոնավարում են 12 տարով, նախագահն ու փոխնախագահը՝ 6: Եթե ոչինչ չփոխվի, ՍԴ կազմում ներկայումս գործող 1995թ.-ի Սահմանադրությամբ (ՍԴ 2 անդամ) նշանակված անդամները պաշտոնավարելու են մինչեւ 70 տարեկանը լրանալը, իսկ 2005թ.-ի Սահմանադրությամբ (ՍԴ 5 անդամ) նշանակվածները մինչև 65 տարեկանը լրանալը: ՀՀ-ում ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրական հանարքվեն չեղարկվել էր կորոնավիրուսի պատճառով երկրում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության և երկրում վարակի տարածումը կանխելու պատճառով։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |