ՀՀ ժամանողների համար ինքնամեկուսացման պահանջ է սահմանվել22 մայիսի 2020 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Պարետ Տիգրան Ավինյանի մայիսի 21–ի որոշմամբ փոփոխություններ են կատարվել մարտի 18-ի որոշման մեջ, ըստ որի արտերկրից ՀՀ ժամանող անձանց ինքնամեկուսացման պահանջ է սահմանվում։ Ինքնամեկուսացման պահանջ է սահմանվում արտերկրից ՀՀ ժամանողներին, ինչպես նաև Covid-19 վարակակիր անձի հետ համատեղ ապրող անձանց կամ նրա հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորների համար։ ՀՀ ժամանող անձանց, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի (ՍԲՀԿ) հերթապահները 14-օրյա ինքնամեկուսացման ծանուցում են տալիս, ծանուցագրում իրենց կողմից նշված ինքնամեկուսացման վայրում, որը չեն կարող լքել ինքնամեկուսացման ամբողջ ընթացքում։ Անչափահասների ինքնամեկուսացման պահանջի պահպանման պատասխանատվությունը կրում են ծանուցագիրը ստորագրած անձինք։ Բացառություն են կազմում օդաչուները, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարները։ Վարակի ախտանշանները չհայտնաբերելու դեպքում՝ օդաչուները, վարորդները ՀՀ տարածք մուտք գործելուց հետո ինքնամեկուսացվում են մինչև հաջորդ մեկնումը, իսկ գնացքների մեքենավարները և նրանց ուղեկցողները հերթափոխից հետո մինչև հաջորդ հերթափոխ: ՀՀ ժամանող անձինք մինչև սահմանը հատելը պարտավոր են սահմանային անցակետ ներկայացվող այլ փաստաթղթերի հետ միասին ներկայացնել իրենց կողմից ստորագրված Ծանուցագիրը՝ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար սահմանված պատասխանատվության մասին։ ՀՀ ժամանող անձանց կողմից ինքնամեկուսացման կանոնները խախտելու դեպքում ինքնամեկուսացումը կարող է փոխարինվել պարտադիր մեկուսացմամբ՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով: Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5606-ի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 70 է, առողջացել է 2581 պացիենտ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |