Պապիկյանի երկրորդ թեստը ևս բացասական է

Պապիկյանի երկրորդ թեստը ևս բացասական է

PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի երկրորդ թեստի պատասխանը ևս բացասական է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը։

Նա նշել է․ որ բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ:

«Նախարարն ու նախարարության աշխատակիցները կվերադառնան աշխատանքային բնականոն գործունեությանը` իհարկե խստիվ պահպանելով անվտանգության կանոնները»,- ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացման մեջ է, քանի որ շփվել է կորոնավիրուսի վարակակրի հետ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---