Վրաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 2 նոր դեպք է գրանցվել՝ վարակակիրների ընդհանուր թիվը, ըստ StopCov կայքի տվյալների, հասել է 723-ի։

Ըանդհանուր առմամբ ապաքինվել, է 495 մարդ, 12 պացիենտ մահացել է, գրում է Sputnik Georgia-ն։

Կարանտինում 3614 մարդ կա, փաստացի բուժվում է 316-ը։

Վրաստանում կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը և պարետային ժամը մայիսի 22-ին չեղարկվում են, բայց որոշ սահմանափակումներ դեռ կպահպանվեն։

Կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել էր փետրվարի 26-ին, իսկ արդեն մարտի վերջին երկրում արտակարգ դրություն հայտարարվեց, որը գործում էր մինչև մայիսի 22-ը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---