Արամ Ա-ն շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահին

Արամ Ա-ն շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահին

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այդ մասին Հարությունյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ հեռախոսազրույց եմ ունեցել: Վեհափառին հայտնել եմ իմ երախտագիտությունն օրհնանքի ու շնորհավորանքի խոսքի համար և պատրաստակամությունը Սփյուռքի հետ հարաբերությունների էլ ավելի սերտացմանը միտված նոր ջանքեր գործադրելու ուղղությամբ»,- ասվում է գրառման մեջ։

Հարությունյանը մայիսի 21-ին ստանձնել է Արցախի նախագահի պաշտոնը։ Նա հանրապետության 5-րդ նախագահն է՝ Արթուր Մկրտչյանից, Ռոբերտ Քոչարյանից, Արկադի Ղուկասյանից ու Բակո Սահակյանից հետո։

Երդման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցավել Շուշիում՝ ԱԺ հատուկ նիստում, Հարությունյանը հանդես է եկել ծավալուն ելույթով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---