Չինաստանը մտադիր է մինչև տարեվերջ վերացնել աղքատությունը22 մայիսի 2020 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Չինաստանը, չնայած կորոնավիրուսի պանդեմիային և դրա բացասական ազդեցությանը տնտեսության վրա, մտադիր է 2020-ին ամբողջությամբ վերացնել աղքատությունը երկրում։ Այդ մասին ասվում է վարչապետ Լի Կեցյանի զեկույցում, որը նա ընթերցել է երկրի օրենսդիր մարմնի գլխավոր նստաշրջանի բացմանը։ «Մենք կհաղթենք աղքատության դեմ պայքարում», - ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա ասել է նաև, որ իշխանությունները մտադիր են 2020-ին ակտիվ կյանքի կոչել գյուղական շրջանների վերածնման ծրագիրը՝ ապահովել դրանց անխափան մատակարարումն ու բարձրացնել կյանքի չափանիշները գյուղերում։ Չնայած համաճարակի պատճառով տնտեսության համար լուրջ կորուստներին և վնասներին, Չինաստանի ղեկավարությունը չի հրաժարվել աղքատությունը վերացնելու նպատակից։ Մինչև 2020-ի ավարտը երկիրը պետք է վերացնի ծայրահեղ աղքատությունն ավելի քան 1000 գյուղում, որոնք առավել խնդրահարույց են։ Այդպիսով Չինաստանը կառուցելու է միջին բարեկեցության հասարակություն և կդառնա առաջին երկիրն աշխարհում, որը վերացրել է իր տարածքում ծայրահեղ աղքատությունը։ Photo. Getty Images Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |