ԱՄՆ միլիարդատերերը պանդեմիայի ընթացքում ավելի են հարստացել22 մայիսի 2020 - 16:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ միլիարդատերերն ավելացրել են իրենց կարողությունը 15%-ով կորոնավիրուսի պանդեմիայի երկու ամսում, փոխանցում է Deutsche Welle-ն։ Մարտի 18-ից մինչև մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում նրանց ընդհանուր եկամուտներն աճել են $434 մլրդ-ով՝ հասնելով $3․3 տրլն-ի։ Ընդհանուր կարողության աճի մոտ 20%-ը բաժին է ընկնում ԱՄՆ 5 ամենահարուստ մարդկանց՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, Berkshire Hathaway-ի ղեկավար Ուորեն Բաֆեթին և Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնին։ Մասնավորապես, Բեզոսի ունեցվածքն աճել է $34․6 մլրդ-ով (30,6%), Գեյթսինը՝ $8 մլրդ-ով ( 8,2%), իսկ Ցուկերբերգինը՝ $25․3 մլրդ-ով ( 46,2%)։ ԱՄՆ թոփ-30 միլիարդատերերի ցանկի մեջ մտնողներից երկու ամսվա մեջ աճի ամենամեծ տոկոսն են գրանցել Menards խանութների ցանցի ղեկավար Ջոն Մենար կրտսերը (62․8%) և գործարար Իլոն Մասկը (48%)։ Ըստ հետազոտության` ԱՄՆ-ում ավելացել է նաև միլիարդատերերի թիվը․ մարտին նրանք 614-ն են եղել, մայիսին՝ 630-ը։ Photo. Getty Images Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից |