Նախարար․ Հիվանդների բուժման խորը սորտավորում կարող է պահանջվել՝ ինչպես պատերազմին

Նախարար․ Հիվանդների բուժման խորը սորտավորում կարող է պահանջվել՝ ինչպես պատերազմին

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով հիվանդների բուժման խորը սորտավորման կարիք կարող է առաջանալ, եթե վարակի տարածումը ՀՀ-ում շարունակվի նույն տեմպերով։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հանրային խորհրդի անդամների հետ առցանց հանդիպման ժամանակ՝ պատասխանելով ՀԽ անդամ Դանիել Իոաննիսյանի հարցին։

Նախարարը պարզաբանել է, որ նման սորտավորում սովորաբար արվում է պատերազմական պայմաններում, երբ հարկ է լինում բուժել այն պացիենտներին, որոնք փրկվելու շանս ունեն։

Թորոսյանը հավելել է նաև, որ ամեն ինչ արվում է, որ բանը դրան չհասնի։ Նա նշել է, որ այսօրվա դրությամբ բոլոր հիվանդները ստանում են բուժօգնություն, նրանք ուղղակի հիվանդանոցներում չեն պառկած։

«Ծանրներին ի սկզբանե ընդունում ենք հիվանդանոցում։ Մոտավորապես գիտենք՝ ով է ծանր դառնալու․ տարեց, քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիներն են, նաև ուշացումով դիմողները»,- ասել է նախարարը։

«Չեմ կարծում, որ եթե թիվը մնա ներկայիս սահմաններում, խորը սորտավորման կարիք կունենանք, դրա կարիքը կլինի թվի աճի ժամանակ»,- հավելել է նա։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---