Covid-19-ը՝ տարածաշրջանում․ Վրաստանում վիճակն ամենաբարվոքն է

Covid-19-ը՝ տարածաշրջանում․ Վրաստանում վիճակն ամենաբարվոքն է

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի ընդամենը 2 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր առմամբ հասնելով 723-ի։ Այդ մասին ասվում է հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում։ Դա լավագույն ցուցանիշն է տարածաշրջանում։ Եկիրը վստահ քայլերով հաղթահարում է համաճարակը։

Ապաքինվել է 495 մարդ, փաստացի բուժվում է 216-ը, 12 մարդ մահացել է։ Արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։

Իրանում վարակվածների թիվը գերազանցել է 130,000-ը։ Այդ մասին հայտնել է առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը։ Վարակվածներից 102,000-ն արդեն բուժվել է, մահացել է 7300 մարդ։

ՌԴ-ում վերջին տվյալներով 8894 նոր դեպք է գրանցվել երկրի 84 շրջանում։ Ընդհանուր թիվը վարակվածների հասել է 326,448-ի։ Ապաքինվել է 7144 մարդ։ Մայիսի 22-ի դրությամբ մահվան ելքով դեպքերի ռեկորդային 150 դեպք է գրանցվել։

ՌԴ-ում ընդհանուր առմամբ ապաքինվել է 99,825 մարդ, մահացել է կորոնավիրուսից 3249-ը։ ՌԴ-ն 2-րդն է աշխարհում վարակվածների թվով՝ զիջելով միայն ԱՄՆ-ին:

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 961-ով, 27 մարդ մահացել է։ Ընդհանուր առմամբ. երկրում կա 153,548 վարակակիր, ապաքինվել է 115,000 մարդ, մահացել` ավելի քան 4000-ը։ Այդ մասին հայտնել է առողջապահության նախարար Ֆահրեդդին Քոջան։

Ադրբեջանում 3749 վարակակիր կա, մահացել է 44 հիվանդ։ Փաստացի բուժվում է 1365-ը, ապաքինվել է 2340 մարդ։ Երկրում թեստավորվել է 252,496 մարդ։

Հայաստանում մայիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5928-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 332-ով: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 74 է, այլ պատճառով՝ 28։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 2874 պացիենտ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2952 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 47,654 թեստավորում: ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, սակայն 18-ից գործում է հասարակական տրանսպորտը, բացվել են սրճարանները և ռեստորանները, առևտրի կենտոններն ու մարզասրահները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---