Պակիստանում ուղևորատար ինքնաթիռը բնակելի տների վրա է ընկել

Պակիստանում ուղևորատար ինքնաթիռը բնակելի տների վրա է ընկել

PanARMENIAN.Net - Պակիստանում ուղևորատար ինքնաթիռը բնակելի տների վրա է ընկել։ Airbus 320, որում 100-ից ավելի մարդ կար, Լախորից Կարաչի էր ուղևորվում։

«Պակիստանի միջազգային ավիաուղիների» օդանավը կործանվել է Կարաչիի օդանավակայանի մատույցներում։ Ենթադրվում է, որ ինքնաթիռում 85 ուղևոր է եղել, սակայն Reuters-ը, ավիաընկերության ներկայացուցչի վրա հղումով, գրել է, որ նրանց թիվը կարող էր 107 լինել, գրում է ՌԲԿ-ն։

Վթարը եղել է վայրէջքից 1 րոպե առաջ։ Դրանից անմիջապես առաջ օդաչուները հայտնել են շասիի հետ կապված խնդիրների մասին։

Վթարից 4 բնակելի տուն է տուժել և մի քանի բնակիչ։ Փրկարարներն արդեն 15-20 դի են գտել, այդ թվում՝ երեխայի։

Կործանված ինքնաթիռը կարող էև մինչև 180 ուղևոր փոխադրել, սակայն ուղևորների քանակը կիսով չափ պակաս է եղել, որպեսզի նրանք կարողանան սոցիալական հեռավորություն պահպանել։

Photo. AP
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---