Ադրբեջանում կարանտինը կերկարացնեն23 մայիսի 2020 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Կարանտինային ռեժիմն Ադրբեջանում մայիսի 31-ից հետո կերկարացվի։ Այդ մասին հայտարարել է Բժշկական տարածքային ստորաբաժանումների միավորման վարչության նախագահ Ռամին Բայրամլին։ «Covid-19-ով վարակվելու վերաբերյալ վիճակագրական տվյալները հիմք չեն տալիս չեղարկելու կարանտինի ռեժիմը։ Մայիսի 31-ից հետո այն կերկարացվի», - ասել է Բայրամլին, գրում է Haqqin.az-ը։ Նա նշել է, որ մայիսի 18-23-ը գրանցվել է վարակի 581 նոր դեպք, ապաքինվել է 384 մարդ։ «Նախորդ շաբաթ 755 մարդ վարակվել է կորոնավիրուսով, 365 մարդ առողջացել է։ Մահացել է 7 մարդ, այս շաբաթ ևս 7 մարդ, բայց շաբաթը դեռ չի ավարտվել»,- ասել է Բայրամլին։ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակի 3855 դեպք է գրանցվել, որից 2399-ն ապաքինվել է, 46-ը՝ մահացել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |