Վրաստանում մեքենայով 3 անձից ավելի չերթևեկելու արգելքը հանվել է![]() 23 մայիսի 2020 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում արտակարգ դրության չեղարկումից հետո հանում են նաև մեքենայով 3 անձից ավելի չերթևեկելու արգելքը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։ Արտակարգ դրության շրջանակում Վրաստանում արգելվում էր 3 անձից ավելի ներկայությունն ավտոմեքենայում՝ ուղևորները պետք է հետևում նստեին։ Ըստ Գախարիայի, մայիսի 22-ից այդ արգելքը կպահպանվի միայն տաքսիների համար, գրում է apsny.ge-ն։ Ըստ Գախարիայի` չեղարկումը դեռ չի վերաբերի հասարակական տրանսպորտին ու միջքաղաքային ուղևորափոխադրումներին։ Դեռևս սահմանափակված են տնտեսական, մշակութային և սպորտային գործունեության որոշ տեսակներ։ Հաշվի առնելով դրական համաճարակաբանական իրավիճակը Վրաստանում՝ այդ երկրի կառավարությունը որոշել է չերկարացնել արտակարգ դրության ռեժիմը։ Մի շարք սահմանափակումներ և պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |