Չինաստանում կորոնավիրուսի ոչ մի նոր ակտիվ դեպք չի գրանցվել![]() 23 մայիսի 2020 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Մայրցամաքային Չինաստանում մայիսի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի ոչ մի նոր ակտիվ դեպք չի գրանցվել, սակայն ախտանիշ չունեցող 28 հիվանդ է հայտնաբերվել։ Այդ մասին հայտնել է Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեն։ Առանց ախտանիշի դեպքերից 2-ն արտերկրից են բերվել, առանց ախտանիշ 370 վարակակիր բժիշկների հսկողության տակ է, գրում է «Ինտերֆաքսը»։ Կորոնավիրուսի հետ կապված մահվան ելքով ոչ մի դեպք չի գրանցվել։ Մայիսի 22-ի դրությամբ ակտիվ վարակի 4 նոր դեպք էր գրանցվել և 35 ասիմպտոմ հիվանդ։ Չինաստանի մյուս, ոչ մայրցամաքային տարածքներում, վարակի 2 նոր դեպք է գրանցվել, 2-ն էլ Հոնկոնգում։ Երկրի բուժհաստատություններում շարունակվում է բուժվել 79 մարդ, նրանցից 9-ի վիճակը ծանր է գնահատվում։ Ապաքինվել է ավելի քան 78,000 մարդ։ 2019-ի դեկտեմբերից Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 4633 մարդ, վարակվել է 82,971 անձ, որից 1711-ը բերովի դեպքեր են։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |