Թբիլիսին ոչ դիվանագիտական է որակել Թորոսյանի հայտարարությունը23 մայիսի 2020 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «ոչ դիվանագիտական» է անվանել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը, որը կասկածներ է հայտնել վրացական վիճակագրության վերաբերյալ։ Թորոսյանը մայիսի 22-ին Հանրային խորհրդի առցանց քննարկմանն ասել է, որ չի ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ և ուժեղ են իրագործվել։ «Կա նաև մեթոդաբանության տարբերություն. նախ Վրաստանի առողջապահական համակարգը և հատկապես հակահամաճարակային համակարգը էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից, ոչ լավ իմաստով, իհարկե։ Մեր հակահամաճարակային համակարգն ավելի ուժեղ է և ես դա չեմ ասում, որպես հպարտանալու մի բան, այլ պարզապես փաստ եմ արձանագրում՝ մասնագիտական մակարդակի, ոչ քաղաքական»,- ասել է նա ։ Գամկրելիձն «Ռուսթավի 2»-ի եթերում հայտարարել է, որ զարմացած է նման գնահատականով։ «Ես անձամբ եմ ճանաչում Թորոսյանին։ Մի փոքր զարմանալի է, որ նա կարող էր նման բան հայտարարել։ Չեմ բացառում, որ, գուցե, լրագրողներն են սխալ մեկնաբանել նրա խոսքերը։ Մենք շատ մոտ ժողովրդներ ենք․․․ Զարմանալի է նրանից նման ոչ դիվանագիտական հայտարարություններ լսելը»,- ասել է նա, գրում է Аpsny.ge-ն։ Մինչդեռ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, անդրադառնալով վրացական կողմի արձագանքին, ֆեյբուքյան իր էջում գրել է` նախարարը խոսել է համակարգերի տարբեր լինելու մասին։ Նիկողոսյանը մեջբերել է նաև նախարարի խոսքը։ «Ես հուսով եմ, որ մեր հարևանները, բոլորն էլ կկարողանան իրենց համակարգերն ուժեղացնել և մենք բոլորս պաշտպանված կլինենք։ Նույնը վերաբերում է Իրանին, Ռուսաստանին. ինչո՞վ են այս երեք երկրները կարևոր, քանի որ հոսքերի առումով մենք շատ խոցելի ենք դառնում»,- նշել է Թորոսյանը։ Վրաստանում մայիսի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի ընդամենը 5 նոր դեպք է գրանցվել։ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 728 է։ Փաստացի բուժվում է 207 անձ, 12 մարդ մահացել է։ Ապաքինվել է 509-ը։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |