ՌԴ-ում կորոնավիրուսի ավելի քան 9000 դեպք է գրանցվել23 մայիսի 2020 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում մայիսի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 9434 նոր դեպք է գրանցվել երկրի 84 շրջանում։ Վարակակիրների ընդհանուր քանակը հասել է 335,882-ի։ Ընդ որում, նոր հիվանդների 42%-ի մոտ ախտանիշեր չեն հայտնաբերվել և վարակն ի հայտ է եկել միյան թեստավորման արդյունքում։ Նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում՝ 3190։ Մեկ օրում մահացել է 139 մարդ, որից 67-ը Մոսկվայում։ Համաճարակի բռնկումից ի վեր ՌԴ-ում վիրուսից մահացել է 3388 պացիենտ, գրում է «Վեդոմոստին»։ Ընդհանուր առմամբ, երկրում ապաքինվել է 107,936 պացիենտ։ Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի` աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 5․2 մլն մարդ կա։ Մահացել է ավելի քան 338․000 մարդ։ ՌԴ-ն երրորդն է աշխարհում վարակակիրների թվով։ Առաջին տեղում ԱՄՆ-ն է 1․6 մլն վարակակրով, որին հաջորդում է Բրազիլիան՝ 331,000 հիվանդ։ Photo. TASS Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |