ՀՀ-ում կորոնավիրուսի ռեկորդային՝ 452 նոր դեպք կա ու 12 մահ25 մայիսի 2020 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7113-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 452-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ելքով 12 դեպք է գրանցվել. 6-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 87 է, այլ պատճառով՝ 39։ «Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին), 67 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ»,- հայտնել են ԱՆ-ից: Դուրս է գրվել ևս 81 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 3145 պացիենտ։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3842 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 51,594 թեստավորում: Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ այժմ ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ, այսինքն՝ Հայաստանի բուժհաստատություններում կորոնավիրուսի բուժման համար հատկացված վերակենդանացման բաժանմունքներում ընդամենը 32 ազատ մահճակալ է մնացել: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության ՊՆ–ն հերքել է Կոթիում 2 դիրք հանձնելու լուրը Նշվում է, որ դա չի համապատասխանում իրականությանը Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար Նախաքննությունը շարունակվում է |