Արցախում Covid-19-ի ևս 1 դեպք կա, ընդհանուր՝ 34![]() 25 մայիսի 2020 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս մեկ քաղաքացու մոտ: Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ այսպիսով, երկրում հաստատվել է վարակի 34 դեպք: Վարակակիրը Շահումյանի շրջանից է՝ հաստատված դեպքի շփման շրջանակից, ապրում էր միայնակ և մինչ հիվանդության հաստատումը ինքնամեկուսացված էր, տեղեկացնում է ԱՀ ԱՆ-ն։ Ապաքինվել է 3 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, առողջացել է 13 մարդ, մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։ 72 քաղաքացի մեկուսացված է, 725 փորձանմուշ թեստավորման է ուղարկվել ՀՀ։ Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում թեստավորում է անցկացվել։ Շրջանում շարունակվում են նաև սանիտարահիգիենիկ միջոցառումները: Մասնավորապես, ախտահանման աշխատանքներ են կատարվել հաստատված օջախներում և կոնտակտավորների բնակարաններում: Բնակիչների հետ տարվել են նաև սան-լուսավորչական աշխատանքներ՝ անհատական պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման ու անձնական հիգիենայի կանոնների պահպանման ուղղությամբ, տրամադրվել են ախտահանիչ նյութեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |