ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 350,000-ի25 մայիսի 2020 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի 8946 նոր դեպք է գրանցվել։ Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 353,427-ի։ Ապաքինվել է 118,798 հիվանդ (5499-ը՝ վերջին մեկ օրում), 3633 պացիենտ մահացել է (92-ը՝ նոր դեպք), գրում է «Վեդոմոստին»։ Մոսկվայում վերջին շաբաթվա ընթացքում արդեն 4-րդ անգամ մեկ օրում կորոնավիրուսից ավելի շատ պացիենտ է ապաքինվել, քան վարակվել։ Ախտորոշումը հաստատվել է 2560 մարդու մոտ, ապաքինվել է 3746-ը։ Համաճարակի բռնկումից ի վեր Մոսկվայում 166,473 վարակվածից ապաքինվել է 53,586 բնակիչ։ Մայիսի 25-ի դրությամբ Մոսկվայում կորոնավիրուսից մահվան 41 դեպք է գրանցվել՝ ընդհանուր հասնելով 2034-ի։ Աշխարհում կորոնավիրուսով վարակի 5․4 մլն դեպք է գրանցվել, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի։ Մահացել է ավելի քան 345,000 պացիենտ, ապաքինվել է 2.2 մլն մարդ։ ՌԴն-, հաշվի առնելով հիվանդության նոր դեպքերը, երրորդն է աշխարհում վարակակիրների թվով։ Առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ ավելի քան 1․6 մլն մարդ է վարակվել, երկրորդը՝ Բրազիլիան է՝ 363,000 վարակակրով։ Photo. TASS Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |