Հռոմի պապը մարտից ի վեր առաջին անգամ Սբ Պետրոսի հրապարակում օրհնել է հավատացյալներին

Հռոմի պապը մարտից ի վեր առաջին անգամ Սբ Պետրոսի հրապարակում օրհնել է հավատացյալներին

PanARMENIAN.Net - Իտալիայում և Վատիկանում կորոնավիրուսի պատճառով կարանտինի սահմանումից ի վեր առաջին անգամ Հռոմի պապը մայիսի 24-ին կիրակնօրյա աղոթք է հղել հավատացյալների ներկայությամբ։ Վերջին անգամ Պապը օրհնել էր հավատացյալներին Սբ Պետրոսի հրապարակում մարտի 8-ին՝ դրանից հետո բոլոր շփումներն առցանց են եղել։

Ֆրանցիսկոս պապն աղոթել է Առաքելական պալատի գրադարանում, ինչպես և կարանտինային սահմանափակումների ժամանակ, բայց հետո պատշգամբ է դուրս եկել և օրհնել ներկաներին։ Հավատացյալները նրան ծափահարություններով են ողջունել։ Նրա ելքն ուղեկցվել է զանգերի ղողանջով, գրում է Deutsche Welle-ն։

Սուրբ Պետրոսի հրապարակ, որը վերջես է բացվել այցելությունների համար, թույլ են տվել մտնել մոտ 200 մարդու, որոնց մեծ մասը դիմակով է եղել՝ նրանք հեռու են կանգնել միմյանցից։

Մայիսի 18-ից Իտալիայում չեղարկվել են մի շարք սահմանափակումներ, այդ թվում վերացվել է եկեղեցական արարողությունների արգելքը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---