Բջջային օպերատորներ․ ՀՀ-ում 5G չկա, իրավապահներին կդիմենք սպառնալիքների դեպքում25 մայիսի 2020 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բջջային կապի օպերատորները համացանցում 5G կապի դեմ արշավի ֆոնին հայտարարություն են տարածել երկրում տվյալ տեսակի կապի բացակայության ու սպառնալիքների և սադրանքների դեպքում իրավապահներին դիմելու մասին։ «Դավադրապաշտական, հակագիտական, իրականությանը չհամապատասխանող նյութերի» ակտիվ շրջանառությանն արձագանքող հայտարարությունում նշվում է, որ երկրում կան բացառապես 2G, 3G, 4G ու 4G+/LTE Advanced ցանցեր, որոնցից յուրաքանչյուրի համար ՀԾԿՀ կողմից հատկացվել են հաճախականությունների համապատասխան շերտեր։ Վերազինման և ընդլայնման աշխատանքներն իրականացվում են բացառապես առկա ցանցերում»,- ասվում է դրանում: Ընկերությունները հայտնել են, որ սպառնալիք ու սադրանք պարունակող հայտարարությունների հետագա տարածման դեպքում ստիպված կլինեն դիմել իրավապահ մարմիններին: «Հորդորում ենք զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող, չճշտված, գիտականորեն չհիմնավորված, քաղաքացիների շրջանում անհարկի տագնապ առաջացնող տեղեկատվության, ինչպես նաև՝ օպերատոր-ընկերությունների գույքին սպառնալիք ներկայացնող սադրիչ հայտարարությունների տարածումից»,-ասվում է հայտարարույթան մեջ։ Հայաստանում վերջին շրջանում սոցիալական հարթակներում ակտիվորեն քննարկվում է 5G կապի մասին չճշտված և չապացուցված տեղեկություններ, որոնք մասնավորապես վերաբերում են կորոնավիրուսի տարածման ուղիներին, բնակչության առողջությանը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |