Արցախում մեկուսացված է 76 քաղաքացի![]() 26 մայիսի 2020 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 26-ի ժամը 11։00-ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 76 քաղաքացի, հայտնում է Արցախ Տեղեկատվական շտաբը։ Կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի թիվը 34 է: Ապաքինվել է 14 մարդ, մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։ Ընդհանուր առմամբ թեստավորվել է 789 քաղաքացի: Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում թեստավորում է անցկացվել։ Շրջանում շարունակվում են նաև սանիտարահիգիենիկ միջոցառումները: Մասնավորապես, ախտահանման աշխատանքներ են կատարվել հաստատված օջախներում և կոնտակտավորների բնակարաններում: Բնակիչների հետ տարվել են նաև սան-լուսավորչական աշխատանքներ՝ անհատական պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման ու անձնական հիգիենայի կանոնների պահպանման ուղղությամբ, տրամադրվել են ախտահանիչ նյութեր:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |