Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն օրական կորոնավիրուսի ախտորոշման մոտ 1000 թեստ կարտադրի![]() 26 մայիսի 2020 - 15:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն օրական մոտ 1000 թեստ կարտադրի կորոնավիրուսի ախտորոշման համար։ Այդ մասին ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հայտնել է ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին և ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանին: ԳԱԱ ղեկավարությունը ծանոթացել է թեստերի արտադրության լաբորատոր աշխատանքներին, քննարկել աշխատանքների ընթացքը և զարգացումները: Մոտ օրերս Ինստիտուտն իր արտադրած կորոնավիրուսի ախտորոշման թեստերը կուղարկի փորձարկման ՀՀ առողջապահության նախարարություն: «Մենք ստացել ենք բոլոր անհրաժեշտ նյութերը 100,000 թեստի պատրաստման համար, հիմա փորձարկումներ ենք իրականացնում: Աշխատում ենք առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի հետ: Վերցնում ենք իրենց կողմից թեստ արված նմուշներն ու կրկնում՝ մեր թեստերի ճշտությունը համեմատելու համար: Այս շաբաթվա ընթացքում կամ մյուս շաբաթվա սկզբին թեստերն արդեն կտրվեն նախարարությանը փորձարկման»,- ասել է Արսեն Առաքելյանը: Նա վստահեցրել է, որ թեստերը զգայուն են և կարող են հայտնաբերել նաև վիրուսի համեմատաբար ցածր տիտրի (վիրուսի կոնցենտրացիայի) դեպքում: Ըստ Առաքելյանի՝ փորձարկման շրջանից հետո նախատեսում են օրական մոտ 1000-2000 թեստ արտադրել: Կառավարությունը $550,000 էր նախատեսել կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրությունը կազմակերպելու համար։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ 100,000 թեստի արտադրության համար կծախսվի նախատեսված գումարի կեսը՝ մոտ $250,000, մյուս կեսը՝ նյութերի գնման համար։ Վարակի բռնկումից սկսած՝ Հայաստանում 52,554 մարդ է թեստավորվել։ Երկրում մայիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7402-ի: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 91 է, այլ պատճառով՝ 39։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 3220 պացիենտ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |