Ադրբեջանի ԱԳ նախարարի որդին $4 մլն-ով 2 ճոխ բնակարան է գնել Նյու Յորքում26 մայիսի 2020 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի որդին 2015-ին $4 մլն-ով 2 ճոխ բնակարան է գնել Նյու Յորքի սրտում՝ Մանհեթենում։ Ըստ Նյու Յորքի հարկային դեպարտամենտի տվյալների, որոնք տրամադրվել են Turan գործակալության թղթակցին, 2015-ի ամռանը նախարարի ավագ որդին՝ Էմին Մամեդյարովը, 4,2 մլն դոլար է վճարել բնակարանների համար, գրում է turan.az-ը։ Ըստ այդ պաշտոնական պատասխանի, Էմին Մամեդյարովը բնակարանները ձեռք է բերել Թրամփ-փլեյս շենքում, որը նախագահ Դոնալդ Թրամփի կառույցները կառուցել են 2004-ին։ Շենքը 21 հարկանի է, ունի փակ լողավազան, ֆիթնես կենտրոն, սաունա, իսկ տանիքին մասնավոր բարեկարգ պատշգամբ՝ Հուդզոնի տեսարանով։ Արևմտյան ԶԼՄ-ների էջերում բազում հրապարակումներ են եղել նաև իշող Ալիևների ընտանիքի կարողության մասին։ Ալիևի ընտանիքի վերաբերյալ իր հրապարակումներով է հայտնի նաև հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում |