Twitter-ում կորոնավիրուսի մասին կեղծ հրապարակումների 45%-ից ավելին բոտերն են արել![]() 28 մայիսի 2020 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Twitter-ում կորոնավիրուսի մասին կեղծ հրապարակումների կեսը բոտերի կողմից են, հայտնել է Կարնեգի-Մելլոն ինստիտուտի գիտնականները՝ ուսումնասիրելով կորոնավիրոիսի մասին 200 մլն-ից ավելի թվիթ։ Բոլոր հրապարակումների 45%-ից ավելին, պարզվել է, արված են ավտոմատ կերպով։ Հետազոտողներին, սակայն, չի հաջողվել պարզել, ով է ղեկավարում այդ հրապարակումները։ Նրանց եզրակացության մեջ նշվում է, որ թվիթներն ուղղված են համավարակի մասին մարդկանց կարծիքները բաժանելուն, փոխանցում է NPR-ն։ Հետազոտողները 100-ից ավելի կոնսպիրոլոգիական վարկածներ են գտել։ Թվիթերյան կեղծ հրապարակումները հիմնականում վերաբերել են վարակվածների թվին, եղել են այն մասին, թե ինչպես են «իշխանությունները չափազանցնում թվերը», իսկ «հիվանդանոցները լիքն են մանեքեններով»: Որոշներն էլ վիրուսի տարածումը կապել են 5G կապի հետ։ Twitter-ում համաճարակի մասին կեղծ հրապարակումներն այժմ պիտակված են որպես «մոլորեցնող» և «վիճահարույց»։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |