Փաշինյան․ Կորոնավիրուսի պատճառով ՀՀ-ում ծանր իրավիճակ է, գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ26 մայիսի 2020 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ՀՀ-ում բավականին ծանր վիճակ է, երկրորդ ալիքի հետ գործ ունենք, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ փորձում են հասկանալ դրա պատճառները։ Վարչապետն ասել է, որ մի քանի օր է՝ քննվում է հարցը, թե որքանով են պարետատան սահմանած կանոնները համապատասխանում իրավիճակին և ինչքանով կարող են դրանք ունիվերսալ լինել։ Փաշինյանի խոսքով՝ այդ կանոնները համարժեք են իրավիճակին, բովանդակային են և էֆեկտիվ։ Վարչապետը նշել է, որ ձեռքերի կանոնավոր լվացման, դիմակի կրման և սոցիալական հեռավորության պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլև կձգտի 0-ի։ Փաշինյանը հայտնել է, որ մասնավորապես դիմակի կրման հետ կապված կանոնը չպահպանելու դեպքում վարչական լծակներ կկիրառվեն, դրանք կխստացվեն։ Փաշինյանը նշել է, որ խստացված հսկողություն կսահմանվի միջմարզային ճանապարհներին ու անցակետերում՝ ստուգելու համար կանոնների պահպանումը։ Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7402-ի: Վիրուսից մահացել է 91 հոգի, առողջացել է 3220 պացիենտ։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին |