Ավինյան․ Չի բացառվում համապետական կարանտինը, ամենը կանենք դրան չվերադառնալու համար26 մայիսի 2020 - 19:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում չի բացառվում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը, սակայն ամեն ջանք ներդրվելու է համապետական մասշտաբով դրան չվերադառնալու համար, հայտարարել է փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։ Նա նշել է, որ վարչական առումով ևս խստացումներ են լինելու, իսկ ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը։ Նա հայտնել է, որ քննարկվել է նաև թեստավորման քաղաքականության որոշակի փոփոխությունների, այդ գործում մասնավոր թեստավորման լաբորատորիաների ներգրավման հարցը։ Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7402-ի: Վիրուսից մահացել է 91 հոգի, առողջացել է 3220 պացիենտ։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |