Ջուլֆալակյան․ Թամրազյանը ձախողել է աշխատանքը սպորտի ոլորտում27 մայիսի 2020 - 10:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը կարծում է, որ ԿԳՄՍՆ-ում սպորտի ոլորտը համակարգող փոխնախարար Գրիշա Թամրազյանը ձախողել է իր աշխատանքը, գրում է «Հայկական ժամանակը»։ Մայիսի 25-ին, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանդիպում է տեղի ունեցել Թամրազյանի հետ հանդիպմանը սպորտի մասին խոսակցություն ևս եղել է: Թամրազյանն ասել է, որ մարզաշխարհում կորոնավիրուսով պայմանավորված խնդիրները գրեթե ամբողջությամբ լուծված են: Ջուլֆալակյանն արձագանքել է՝ ասելով, որ ընդամենը օրեր առաջ, մի շարք մարզադպրոցների տնօրեններ այլ կարծիք են հայտնել: Ջուլֆալակյանը նշել է, որ Թամրազյանը մոտ 1 տարի է ոչ մի մամուլի ասուլիս չի տվել փոխնախարարի կարգավիճակում։ Անհատների հետ աշխատանքը մարզիկը ևս բացասական է համարում, քանի որ կան խնդիրներ, որոնք համակարգային լուծումներ են պահանջում։ Ջուլֆալակյանը հուսով է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին կկարողանա ներակայացնել սպորտի խնդիրները: «Այս պահին առնվազն 15 շատ կարևոր կետ եմ առանձնացրել, որոնք ուզում եմ ուղղել հենց պարոն նախարարին, որպեսզի նախարարի մոտ հստակ լինի, թե ինչ կետերով է փոխնախարարը ձախողել իր աշխատանքը»,- ասել է Ջուլֆալակյանը: Ջուլֆալակյանը նշել է, որ բարձրաձայնված խնդիրներն արդեն ուղարկել է պարետատուն, ԿԳՄՍՆ, Երևանի քաղաքապետարան և պատրաստ է մասնագետների հետ աշխատել լուծման տարբերակների վրա: Պատգամավորը նաև նշել է, որ Թամրազյանի հրաժարականի մասին նիստի ընթացքում չի խոսվել: Չի քննարկվել նաև, թե դեռ որքան ժամանակ է նա մնալու սպորտի գծով փոխնախարարի պաշտոնակատար: Գրիշա Թամրազյանը ԿԳՄՍՆ-ում սպորտի ոլորտ համակարգող փոխնախարարի պարտականությունները ստանձնել է նախորդ փոխնախարարի՝ Գևորգ Լոռեցյանի կալանավորումից ու հեռացումից հետո: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |