Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Պաշտպանը նշել է, որ դա արվում է այն դեպքում, երբ հստակ հայտնի է Հայրապետյանի գտնվելու վայրը, ինչպես նաև առկա են Հայաստան վերադառնալու անհաղթահարելի խոչընդոտներ, որոնց մասին քննիչը պատշաճ իրազեկվել է։

Մակինյանը նշել է նաև, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Մայիսի 18–ին Ռուբեն Հայրապետյանը հրավիրվել էր ՀՔԾ հարցաքննության։ Նրա փաստաբանը գրություն էր ներկայացրել, որ Հայրապետյանը հարգելի պատճառով չի կարող ներկայանալ հարցաքննություններին՝ նա բուժման նպատակով արտերկրում էր, իսկ հիմա չի կարողանում վերադառնալ ավիահաղորդակցության կասեցման պատճառով։

Ավելի վաղ Ռուբեն Հայրապետյանը և նրա որդին որպես մեղադրյալ են ներգրավվել քրեական գործում՝ անձին առևանգելու, ծեծի և նվաստացումների ենթարկելու մեղադրանքով։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---