Արցախում կորոնավիրուսով վարակի ևս 4 դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսով վարակի ևս 4 դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսով վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ՝ վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 38-ի, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ստացվել են ՀՀ ուղարկված 56 փորձանմուշի արդյունքները: Նոր դեպքերը Շահումյանի շրջանում հաստատված օջախի նույն շրջանակից են, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Մեկուսացվել է 4 քաղաքացի, ընդհանուր մեկուսացված է 80 անձ։ Ապաքինվել է 14 մարդ։

Ընդհանուր թեստավորումների քանակը 789-է:

Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում թեստավորում է անցկացվել։ Շրջանում շարունակվում են նաև սանիտարահիգիենիկ միջոցառումները: Մասնավորապես, ախտահանման աշխատանքներ են կատարվել հաստատված օջախներում և կոնտակտավորների բնակարաններում: Բնակիչների հետ տարվել են նաև սան-լուսավորչական աշխատանքներ՝ անհատական պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման ու անձնական հիգիենայի կանոնների պահպանման ուղղությամբ, տրամադրվել են ախտահանիչ նյութեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---