Աստղադիտարանի տնօրեն․ Հրազդան-Հանքավան հատվածում, հավանաբար, փոքր երկնաքար է ընկել, վտանգ չկա28 մայիսի 2020 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Հրազդանից Հանքավանի հատվածում մայիսի 27-ի երեկոյան նկատվածը հավանաբար փոքր երկնաքար է, որը վտանգ չի ներկայացնում, PanARMENIAN.Net ին ասաց Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։։ Մայիսի 27-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, երկնքից վայր ընկնող մարմինը․ այն սոցցանցերում տարբեր վարկածների առիթ էր դարձել։ Միքայելյանի խոսքով՝ իրենք որպես կանոն փոքր չափերի երկնաքարերի չեն հետևում, աստղագետները հետևում են խոշորներին, որոնք լուրջ վտանգ կարող են ներկայացնել երկրի, քաղաքի համար։ «Բայց փոքր քարեր շատ հաճախ են ընկնում և գիշերը հետք են թողնում։ Իրենց հիմնական էֆեկտը հետքն է՝ մթնոլորտի մեջ այրվելով։ Այդ քարերը մի քանի կմ վայրկյան արագություն ունեն, դրա պատճառով շփումը շատ մեծ է, նույնիսկ քարն այրվում-վերանում է։ Իսկ մեծերը այրվելուց և փոքրանալուց հետո կարող են հասնել երկրի մակերևույթ։ Հնարավոր է՝ այդ քարը մակերևույթ էլ չի հասել, կարող է դա ուղղակի մթնոլորտի ստորին շերտերում է եղել և նկատվել է։ Եթե վերին շերտերում լիներ, չէինք էլ տեսնի»,-բացատրեց Միքայելյանը։ Միքայելյանը նշեց, որ նման երևույթները, չնայած վտանգ չեն ներկայացնում, սակայն մյուս կողմից՝ բնակչության որոշ շերտի մոտ կարող են պանիկա առաջացնել․ յուրաքանչյուրը սկսում է մի կերպ մեկնաբանել՝ սուտ, ճիշտ։ Բյուրականի աստղադիտարանի տնօրենը նշեց, որ նման դեպքերում առավել նպատակահարմար է պաշտոնական մարմինները տարածեն իրենց դիրքորոշումը, ասեն, որ վտանգ չկա։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ |