Ֆինն գիտնականներ․Շները հոտով կարող են կորոնավիրուս «ախտորոշել»28 մայիսի 2020 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Շները կարող են հոտի միջոցով կորոնավիրուս «ախտորոշել», հայտարարել են Հելսինկիի համալսարանի հետազոտողները Մի քանի շաբաթյա թրեյնինգից հետո շները մեզի հոտով կարողացել են տարբերակել պացիենտի մոտ կորոնավիրուս կա, թե ոչ։ Սխալի տոկոսը նվազագույն է եղել, փոխանցում է Deutsche welle-ն։ Համալսարանի մասնագետներից մեկը՝ Աննա Հելմ Բրյոկմանը հայտնել է, որ իրենք երկար ժամանակ է՝ վարժեցնում են շներին, տարբեր հիվանդությունների ախտորոշման համար։ «Սակայն այս անգամ հատկապես ուրախալի է տեսնել, թե ինչքան արագ են շները սովորում տարբերակել կորոնավիրուսի տիպիկ հոտը»,-ասել է նա։ Ֆինն գիտնականների խոսքով՝ շների միջոցով կորոնավիրուսի ախտորոշման ճշգրտությունը գրեթե նույնն է, ինչ թեստով։ Գերմանացի գիտնականները նույնպես հավաստում են՝ որոշ հիվանդություններ ունեն իրենց սպեցիֆիկ հոտը, որոնք, վարժեցված շները բավական մեծ ճշգրտությամբ են ճանաչում։ Կրծքագեղձի քաղցկեղն այդ շները տարբերակում են 93% ճշգրտությամբ, թոքերինը՝ 97%։ Մեծ ճշտություն կա նաև շների կողմից՝ հոտով մաշկի, ստամոքսի և շագանակագեղձի քաղցկեղ ախտորոշելու հարցում «Բժշկական շներն» այսօր էլ աշխատում են հիվանդանոցներում և կլինիկաներում։ Որպես կանոն այս աշխատանքներն արվում են շների տերեի կողմից՝ կամավոր հիմունքով։ Շներին հիվանդությունների ախտորոշման համար օգտագործելն ունի և կողմնակիցներ և սկզբունքային հակառակորդներ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |