ԶԼՄ․ ՌԴ-ում կարող են հատուկ հավելված ստեղծել ներգաղթյալների համար![]() 29 մայիսի 2020 - 17:04 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում փորձագետներն առաջարկել են ՆԳՆ-ին հատուկ հավելված ստեղծել ներգաղթյալների թվայնացված պրոֆիլով, որը նրանք պարտավոր կլինեն ներբեռնել սմարթֆոններում, գրում է ՌԻԱ Նովոստին` իրավապահ մարմիններում աղբյուրին հղումով։ Ըստ գործակալության զրուցակցի` նախարարությունում միգրացիոն ոլորոտում զարգացումների կանխատեսում է մշակվել՝ հաշվի առնելով պանդեմիայով պայմանավորված ֆորս-մաժորային գործոնները։ Մասնագետներն առաջարկում են կարճաժամկետ (մինչև 2020-ի ավարտը) և միջնաժամկետ (առաջիկա 2-3 տարին) հատվածների համար զարգացման լավատեսական և հոռետեսական տարբերակներ մշակել։ «Կա առաջարկ, դեռևս փորձնական, միգրանտի թվային պրոֆիլ ստեղծել, որտեղ կարտացոլվի այսպես կոչված «միգրանտի սոցիալական վստահության վարկանիշը»։ Այնտեղ կարտացոլվի ամբողջ տեղեկատվությունը միգրանտի սոցիալ-իրավական կարգավիճակի մասին, նրա կենսաչափական տվյալները, նաև տվյալներ առողջության, քրեական անցյալի կամ դրա բացակայության վերաբերյալ»,-ասել է գործակալության զրուցակիցը։ Կարող է նաև «Միգրանտ» հատուկ հավելվածը ստեղծվել, որը ներգաղթյալները պետք է ներբեռնեն բջջայիններում։ «Իսկ սահմանները բացվելուց հետո ՌԴ-ն առաջարկում է պարտադիր դարձնել հալվելվածին միանալը բոլոր ներգաղթյալների համար։ Դրանից հրաժարվելը ինքնաբերաբար կնվազեցնի միգրանտի սոցիալական վստահության վարկանիշը»,-պարզաբանել է աղբյուրը։ Քննարկվում է նաև անօրինական և կիսաօրինական կարգավիճակ ունեցողների համար իրավական համաներում կիրառելու հնարավորությունը, եթե ներգաղթյալները հանցագործություններ չեն կատարել։ Ըստ վերլուծաբանների` դա թույլ կտա զանգվածային պետական գրանցում իրականացնել։ Կորոնավիրուսի պանդեմիայիով պայմանավորված` ՀՀ-ից արտագնա աշխատանքի մեկնած բազմաթիվ անձինք զանգվածաբար վերադառնում են Հայաստան։ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու ՀՀ ԱԳՆ-ն պարբերաբար այդ նպատակով հատուկ չվերթներ են կազմակերպում։ Photo. RIA Novosti ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |