Վրաստանն ապրիլին 16․6% տնտեսական անկում է գրանցել30 մայիսի 2020 - 11:20 AMT PanARMENIAN.Net - 2020-ի ապրիլին Վրաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական անկումը կազմել է 16․6%, հայտնել է երկրի ազգային վիճակագրական ծառայությունը, փոխանցում է Regnum-ը։ Նշվում է նաև, որ տարվա առաջին 4 ամսվա կտրվածքով ՀՆԱ-ն, ընդհանուր առմամբ, նվազել է 3․6%-ով։ Վրաստանը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կարանտինային խիստ ռեժիմ էր հայտարարել, որի արդյունքում երկրում գրեթե բոլոր ոլորտներում գործունեությունը դադարեցված էր։ Մայիսի 30-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով հաստատված հիվանդների թիվը 757 է, առողջացել է 600 մարդ, մահացել 12 հոգի։ Երկրի վարչապետ Գերոգի Գախարիան արդեն հայտարարել է, որ իրենք պատրաստվում են հուլիսից զբոսաշրջիկներ ընդունել, երկրում կարանտինային խիստ ռեժիմը վեացված է։ Ապրիլին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 17․2% անկում է գրանցել։ Ադրբեջանի ՀՆԱ-ն հունվար-ապրիլ ամիսներին աճել է ընդամենը 0․2%-ով, ընդ որում՝ ոչ նավթային ՀՆԱ-ն նվազել է 0․8%-ով, իսկ նավթայինը գրանցել 1.5% աճ՝ 2020 առաջին երկու ամսվա հաշվին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |