Forbes-ը վերանայել է Քայլի Ջեներին աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը համարելու գնահատականը![]() 30 մայիսի 2020 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Forbes-ը որը 2019-ի մարտին ինքնուրույն հաջողության հասած աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր էր անվանել ռեալիթի շոուի աստղ Քայլի Ջեներին, բայց այժմ պարբերականը վերանայել է իր գնահատականը։ Ամսագիրը մեղադրել է Ջենների ընտանիքին նրա դիմահարդարման բիզնեսի արժեքն իրականից բարձր ներկայացնելու մեջ, գրում է BBC-ն։ Forbes-ը նման եզրակացության է եկել՝ ուսումնասիրելով Coty Inc.-ի ֆինանսական տվյալները։ Այդ ընկերությունը 2019-ի նոյեմբերին $600 մլն-ով ձեռք է բերել Kylie Cosmetics-ի բաժնետոմսերը։ Ամսագրի հրապարակումից հետո Coty-ի բաժնետոմսերի 13 տոկոս անկում է գրանցվել։ Փաստաթղթերը վկայում են, որ 22-ամյա Ջենների բիզնեսը «զգալիորեն փոքր է և ավելի քիչ շահավետ, քան ընտանիքը տարիներով ծախսել է՝ ստիպելու դիմահարդարման ինդուստրիային և ԶԼՄ-ներին հավատալ դրան», գրում է Forbes-ը։ Այժմ հանդեսը Ջենների կարողությունը գնահատում է $900 մլն։ Ջեններն արձագանքել է հրապարակմանը Twitter-ի իր միկրոբլոգում՝ հայտարարելով, որ այն հիմնված է «ոչ հստակ պնդումների և չապացուցված ենթադրությունների վրա»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |