Աշխարհում 6․1 մլն-ից ավելի մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել, 372,000-ից ավելի մահ կա 1 հունիսի 2020 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հունիսի 1-ի տվյալներով անցել է 6․1 մլն-ից, վիրուսից մահացել է 372,000-ից ավելի մարդ, փոխանցում է Ջոնս Հոփքինսի ինստիտուտը։ Վարակակիրների թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն, երկրում կորոնավիրուս հաստատվել է 1․7 մլն-ից ավելի մարդու մոտ, երկրորդ տեղում Բրազիլիան է, այնտեղ վարակված է 514,000-ից ավելի մարդ։ Ռուսաստանը երրորդն է՝ վարակվածների թիվն անցել է 414,000-ից։ Միայն ԱՄՆ-ում վիրուսից մահացել է 104,000-ից ավելի մարդ, առողջացել՝ մոտ 66,000 հոգի։ Բրազիլիայում մահացել է 29,000-ից ավելի մարդ, ՌԴ-ում՝ 4855 հոգի։ Կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թվով առաջատար են շարունակում մնալ Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Հնդկաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Պերուն։ ՀՀ-ն վարակի հաստատված դեպքերի թվով (9402 մարդ ) մոտ նույն ցուցանիշն ունի, ինչ Ալժիրը (9394) և Չեխիան (9268)։ ՀՀ-ում հունիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 9492-ի, երկրում մահացել է 139 մարդ, առողջացել՝ 3402 հոգի։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |