Փարիզի Աստվածամոր տաճարի հրապարակը հրդեհից հետո բացվել է այլցելուների համար![]() 1 հունիսի 2020 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Փարիզի Աստվածամոր տաճարի (Նոտր Դամ) առջևի հրապարակը հրդեհից հետո առաջին անգամ բացվել է այցելուների համար։ «Սա վերածնունդ է։ Նոտր Դամը Փարիզի հոգին է»,- ասել է քաղաքապետ Ան Իդալգոն։ Բացումից անմիջապես հետո հրապարակը լցվել է մարդկանցով։ «Հենց Նոտր Դամն է մեր խորհրդանիշը, ոչ թե Էյֆելյան աշտարակը։ Ուզում էինք տեսնել, թե ինչ է փոխվել»,- ասել է այցելուներից մեկը, գրում է «Վեդոմոստին»։ Շենքի ճակատային մասն ու կամարները փակ են, քանի որ բանվորները դեռ չեն ավարտել վերականգնման աշխատանքները։ Նոտր Դամի բոլոր մատույցները փակ էին 2019-ի ապրիլից՝ կրակի ներգործությունից հալված աշտարակում և տանիքի ծածկում կապարի բարձր պարունակության պատճառով։ Տաճարը հրդեհվել էր 2019-ի ապրիլի 15-ին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |