Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստը բացասական է 1 հունիսի 2020 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կորոնավիրուսի PCR թեստի արդյունքը բացասական է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը: Ուրախ եմ տեղեկացնել, որ արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները»,-ասվում է գրառման մեջ: Մինչ այդ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի արագ թեստ էր հանձնել՝ նույնպես բացասական արդյունքով։ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ում մոտ կորոնավիրուս է հաստատվել: Հունիսի 1-ի դրությամբ Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 3 քաղաքացու մոտ։ Վարակակիրների ընդհանուր թիվը երկրում այսպիսով 43 է: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ-ն ականազերծում է Կիրանցը, ՆԳՆ–ն ուժեղացրել է ծառայությունը Նշվում է, որ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում |