Հունիսի 1-ից Իրանի քաղաքացիները կարող են առանց վիզայի ՀՀ մուտք գործել 1 հունիսի 2020 - 18:01 AMT PanARMENIAN.Net - 2020թ․ հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող Իրանի քաղաքացիներն իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել Հայաստան: 2020թ․ մայիսի 31-ին ավարտվել է 2016թ. հունիսի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագրի ժամանակավոր կասեցման ժամկետը։ ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմը սահմանված է մինչև 2020թ․ հունիսի 13-ը, հետևաբար դրանով պայմանավորված անձանց ՀՀ տարածք մուտքի և ելքի սահմանափակումները կպահպանվեն մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը, տեղեկացնում է ԱԳՆ-ն։ ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին Իրան այցելություն ծրագրել միայն խիստ անհետաձգելի դեպքերում: Հունիսի 1-ի դրությամբ Իրանում կորոնավիրուսով վարակի կտրուկ աճ է գրանցվել՝ 2979 նոր դեպք է հաստատվել։ Այդ մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը։ Իրանում կորոնավիրուսով վարակի ընդհանուր առմամբ 154,445 դեպք է գրանցվել։ Ապաքինվել է 121,004 մարդ, մահացել է 8 878-ը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |