Սահմանադրական հանրաքվեն չեղարկող նախագիծը դրական եզրակացություն է ստացել![]() 2 հունիսի 2020 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկող նախագիծը դրական եզրակացություն է ստացել․ դրական եզրակացություն է տրվել «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին: Փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար կընդգրկվի ԱԺ նիստերի օրակարգում: Նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի խոսքով՝ օրենքի փոփոխությունները միտված են կարգավորելու հանրաքվեի շարունակականության կանոնակարգման հարցը, ինչպես նաև արտակարգ դրությամբ պայմանավորված հանրաքվեն չեղարկելու ինստիտուտի ներդրումը։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտնել են, որ օրենքի նախագիծը հակասահմանադրական է և խնդրահարույց: Հունիսի 1-ի նիստում օրենքների նախագծերի փաթեթն ընդունվել է 83 «կողմ» և 16 «դեմ» ձայներով: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամի պաշտոնավարումը: Այն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման, արտակարգ դրության հայտարարման պատճառով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |