«Արարատն» ավարտել է իր ելույթները «Համագործակցության գավաթի» խաղերում առանց միավորի21 հունվարի 2009 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Երեւանի «Արարատն» ավարտել է իր ելույթները «Համագործակցության չեմպիոնների գավաթի» միջազգային ֆուտբոլային մրցաշարում: Հունվարի 20-ին «Արարատը» զիջել է Կազանի «Ռուբինին» 2:3 հաշվով: Հաղթելով 2 գնդակի տարբերությամբ, նրանք չկարողացան պահպանել իրենց առավելությունն ու հասցնել հանդիպումը հաղթական ավարտի: Հաշիվը բացվեց 26-րդ րոպեին: Գոլի հեղինակը Սարգիս Մովսեսյանն էր: 55-րդ րոպեին գոլ խփեց նաեւ Սերգեյ Էրզրումյանը: Սակայն Կազանի թիմը կարողացավ հավաքել ուժերը եւ փոխել խաղի ընթացքը: Երկու անգամ աչքի ընկավ Թուրքիայի հավաքականի հարձակվող Հասան Կաբզեն` 60-րդ րոպեին եւ եւս մեկ անգամ 7 րոպե անց` իրացնելով պենալտին: Հաղթական գոլը խփեց Կուլիկովը 84-րդ րոպեին` հարվածելով գլխով: Նշենք, որ «Արարատը» պարտվել է բոլոր երեք հանդիպումներում եւ միակ թիմն է մրացաշարում, որը ոչ մի միավոր չի հավաքել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |