ՌԴ-ում վարակվածների թիվը գերազանցել է 420,000-ը 2 հունիսի 2020 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 8863 նոր դեպք է գրանցվել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423,741-ի։ Կորոնավիրուսից մեկ օրում 182 մարդ է մահացել, մահվան ելքով դեպքերի ընդհանուր քանակը 5037 է։ Մեկ օրում ապաքինվել է 11,108 հիվանդ, 231,719 մարդ շարունակում է բուժումը, գրում է «Վեդոմոստին»։ Մոսկվայում հունիսի 2-ի դրությամբ բուժումը շարունակում է 98,296 հիվանդ, վարակվածների ընդհանուր թիվը 185,374 է։ Կորոնավիրուս է հաստատվել 6․2 մլն մարդու մոտ, աշխարհի 188 երկրում, այդ են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։ Վարակակիրների ամենամեծ քանակը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 1․8 մլն մարդ։ Աշխարհում կորոնավիրուսից մոտ 376,000 մարդ է մահացել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |