Փաշինյան․ «Մեյմանդարի» շուկան փակ է, կան ձերբակալվածներ 3 հունիսի 2020 - 11:08 AMT PanARMENIAN.Net - «Մեյմանդարի» շուկան փակ է, մոտ 30 մարդ բերման է ենթարկվել, կան ձերբակալվածներ։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ գիշերը ոստիկանական հատուկ գործողություն է եղել։ «Երեկվա դեպքերի առթիվ հարուցված է քրեական գործ, մոտ երեք տասնյակ անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ։ Քրեական գործ է հարուցվել և պատասխան տվողներ կլինեն»,-ասել է նա։ Վարչապետը նաև տեսանյութ է հրապարակել։
Ավելի վաղ վարչապետը խնդրել էր շարունակել հանրային վերահսկողության գործողությունները և հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումները հրապարակել ֆեյսբուքյան էջերում։ Նա հավելել էր, որ ցանկալի է դա անել ուղիղ եթերի ֆորմատով, որպեսզի ամիս ամսաթիվը հավելյալ քննելու անհրաժեշտություն չառաջանա։ Նա խնդրել է նշել նաև խախտման հասցեն։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ |